«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Ամերիկացիների կեսը Թրամփի նախագահությունը համարում Է ձախողված

Ամերիկացիների կեսը Թրամփի նախագահությունը համարում Է ձախողված
20.01.2021 | 12:59

NPR պետական ռադիոկայանի, PBS NewsHour ծրագրի և Marist սոցիոլոգիական ընկերության համատեղ հարցման արդյունքներով՝ 47 տոկոսը համոզված է, որ Թրամփը կհիշվի որպես ԱՄՆ վատագույն նախագահներից մեկը:

Հակառակ տեսակետն ունի 16 տոկոսը՝ նրանցխոսքով՝ Թրամփը լավագույն նախագահներից մեկն է։ 11 տոկոսն վստահ է՝ Թրամփը կհիշվի որպես «միջինից լավ» և «միջին», իսկ 13 տոկոսը՝ «միջինից վատ» նախագահ։ Հարցմանը հրաժարվել է պատասխանել 2 տոկոսը: Թրամփի ժողովրդականության մակարդակը կազմում է 38 տոկոս, որն ամենացածր ցուցանիշն է նրա նախագահության ողջ ընթացքում։ Հարցումն անցկացվել է հունվարի 11-13-ը, մասնակցել են 1173 անձ:

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ